News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սիեթլի քաղաքապետ Էդ Մյուրեյն առաջարկել է ապամոնտաժել Վլադիմիր Լենինի հուշարձանը, որը տեղադրված է Ֆրեմոնտում։ Այս մասին հայտնում է RTVI-ն։

Լենինի հետ միասին Մյուրեյն առաջարկել է ապամոնտաժել նաեւ կոնֆեդերատների հուշարձանը, որը գտնվում է Լեյք Վյու գերեզմանոցում։ Քաղաքապետի խոսքով՝ այդ հուշարձանները մարմնավորում են «պատմական անարդարությունն» ու խորհրդանշում «ատելությունը, ռասիզմն ու բռնությունը»։

Տեղի սենատոր Ռեուվեն Կարլայլը պաշտպանել է Լենինի հուշարձանը։ Նրա կարծիքով՝ արձանը հիշեցնում է քաղաքական «կործանիչ» վարչակազմի պարտությունն ու ժողովրդավարության հաղթանակը։

Լենինի հուշարձանը մինչեւ 1988 թ․ տեղադրված է եղել Չեխոսլովակիայում։ 1989-ին հուշարձանը հանել են, իսկ 1993-ին այն գնել էր ամերիկացի Լյուիս Կարպենտերը, որը ծանոթ է եղել հուշաձանի հեղինակ՝ Էմիլ Վենկովի հետ։ Իշխանությունների թույլտվությամբ Կարպենտերը հուշարձանը տեղադրել էր Սիեթլում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ