News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աֆրիկացին մահացել է Դուբայում՝ «Վիագրայի» չարաշահման ու երկարատեւ սեքսի հետեւանքով։ Այս մասին հայտնում է Khaleej Times թերթը։

Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսին։ Կամերունի 52-ամյա քաղաքացին ժամանել էր Դուբայ իր 23-ամյա ընկերուհու հետ։

Կինը պատմել է, որ դեպքի օրը իրենք մոտ 12 ժամ սեքսով են զբաղվել։ Նա նաեւ նշել է, որ իր սիրեկանը դրանից առաջ ինչ-որ դեղ էր խմել։ Մի պահ աղջիկը մտել է լոգարան, որից հետո սենյակից լսել է ուժեղ ձայն։ Պարզվել է՝ նրա զուգընկերը կորցրել էր գիտակցությունը, ընկել ու մահացել։

Հյուրանոց ժամանած քրեական փորձագետները պարզել են, որ ճանապարհորդի մահը բռնի չի եղել։ Նրա իրերում հայտնաբերել են անհայտ դեղամիջոց։ Լաբորատոր անալիզը ցույց է տվել, որ դա «Վիագրա» է։ Մասնագետները պարզել են, որ տղամարդը չափից մեծ չափաբաժին էր ընդունել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ