News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շվեդիան հրաժարվել է ապաստան տրամադրել ծագումով Աֆղանստանից 106-ամյա Բիբիխալ Ուզբեկիին, ով համարվում է աշխարհի ամենածեր փախստականը։ Այս մասին գրում է The Local-ը։

Կինն իր ընտանիքի հետ միասին լքել է աֆղանյան Քունդուզ քաղաքը 2015-ին՝ թալիբների ներխուժումից հետո։ Ավելի ուշ, այդ տարի, երբ նա գտնվում էր Խորվաթիայում փախստականների ճամբարում, նրա պատմությունը գրավել է մամուլի ուշադրությունը։ Մի քանի ամիս հետո Ուզբեկին ընտանիքի հետ միասին Շվեդիա է տեղափոխվել։

Այդ երկիր հասնելու համար նրանք, մասնավորապես, հատել են Իրանը, Թուրքիան ու Հունաստանը։ Ուզբեկիի ազգականները ստիպված են եղել ճանապարհին հերթով գրկել նրան ու այդպես տեղափոխել։ «Դժվար ճամփորդություն էր ամբողջ ընտանիքի համար։ Մենք նրանք գրկած հասցրել ենք Գերմանիա, այնտեղ մեզ բժիշկը հաշմանդամի սայլակ է տվել»,- պատմել է փախստականի որդին։

ՀԻմա կինը պետք է վերադառնա Աֆղանստան կամ էլ մեկ այլ երկիր մեկնի, որը կհամաձայնի ընդունել նրան։ Շվեդիայի իշխանությունների որոշման վերաբերյալ բողոք է ներկայացվել, որը դեռ չի քննվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ