News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


2013թ. Մոսկվայում վթարից հետո ռուսական դատարանի կողմից 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանն այսուհետեւ իր պատիժը կկրի Հայաստանում: Իր վարած բեռնատարով նա բախվել էր ավտոբուսին, ինչի հետեւանքով  18 մարդ էր մահացել։ Այսօր Երեւանում առաջին ատյանի դատարանը ճանաչեց ռուսական դատարանի համապատասխան վճիռը: Լրագրողները հնարավորություն ունեցան առաջին անգամ հարցեր ուղղելու դատարան բերված Հրաչյա Հարությունյանին: Դատապարտյալն ասաց, որ իրեն մեղավոր է ճանաչում միայն ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար: Հրաչյա Հարությունյանը դժգոհել է Ռուսաստանի բանտային պայմաններից: 20 օրվա ընթացքում ՔԿՎ հանձնաժողովը կորոշի՝ որտեղ է կրելու պատիժը Հրաչյա Հարությունյանն ու ինչ ռեժիմով:

Իսպանիայում նախօրեին իրականացված կրկնակի ահաբեկության զոհերի թիվը հասել է 14-ի: Նախ սպիտակ մինիվենը Բարսելոնի զբոսաշրջիկներով լի փողոցում մխրճվել էր բազմության մեջ, այստեղ 13 մարդ է զոհվել, 100-ը՝ վիրավորվել, նրանց  թվում 34 երկրների քաղաքացիներ կան: 8 ժամ անց ծովափնյա Կամբրիլս քաղաքում Audi-ն մխրճվել էր բազմության մեջ, այստեղ մեկ մարդ է մահացել: Մեքենան շրջվել է, ոստիկանները սպանել է դրանում գտնվող 5 անձի, որոնք մահապարտի կեղծ գոտիներով են եղել: Բարսելոնի ահաբեկչության կասկածյալը 18-ամյա մարոկկացի Մուսա Ուքաբիր է, նա որոնվում է: Ահաբեկության համար պատասխանատվություն էր ստանձնել «Իսլամական պետությունը»: Բարսելոնում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել, կեսօրին կենտրոնական հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը, նրանց միացել է նաեւ Իսպանիայի Ֆիլիպե թագավորը: Կատալոնիայի ոստիկանությունը ահաբեկչությունների հետ կապված 4 կասկածյալի է ձերբակալել, ենթադրվում է, որ ահաբեկչական խումբը կազմված է եղել 12 մարդուց:

Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում. Ներքին Կարմիրաղբյուր գյուղի հանդամասում հայտնաբերվել է այրված մեքենա, սրահում՝ 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած մարմինը: Պայմանագրային զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա համագյուղացին եւ ծառայակիցը: Ոստիկանությոնը պարզել է, որ օգոստոսի 16-ին 37-ամյա Լալայանը վիճաբանության ժամանակ ծեծելով սպանել է ծառայակցին, նստեցրել է ավտոմեքենան, գլորել այն ձորը եւ այրել: Կասկածյալը ձերբակալված է:

Բնապահպանների գնահատականով Խոսրովի անտառում 3000-5000  հեկտար տարածք է այրվել, չնայած պաշտոնական վարկածով այրված տարածքը շատ ավելի փոքր է։ Ամենացավալին 1000-3000 տարեկան ծառերի կորուստն է։ Ինչ վերաբերում է կենդանիներին, խոշորները հասցրել են փախչել, ավելի շատ տուժել են սողունները, մանր կրծողները եւ միջատները: Հրդեհի բռնկումից 6 օր անց Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռեւս չի պարզել հրդեհի առաջացման պատճառը, սակայն, ամենաշրջանառվող վարկածը մարդկային գործոնն է: NEWS.am-ի նկարահանող խումբն այսօր եղել է Խոսրովի անտառում եւ հարակից տարածքներում, կատարել դրոնով նկարահանումներ:

Սենթ Լուիսում մեկնարկած կայծակնային խաղի մրցաշարի 9 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 18.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լեւոն Արոնյանը 2 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ: Մրցաշարի վերջին 9 տուրերը կանցկացվեն օգոստոսի 18-ին

Դոլարը, եվրոն եւ ֆունտը թանկացել են, ռուսական ռուբլու փոխարժեքը  մնացել է անփոփոխ: Օգոստոսի 18-ին եվրոյի փոխարժեքը կազմել է 561.79 դրամ, դոլարինը՝  478.57, ռուսական ռուբլունը՝ 8.05, ֆունտինը՝ 616.73 դրամ: 

Վաղվանից օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 4-5 աստիճանով: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի մինչեւ 20, ցերեկը՝ մինչեւ 34 աստիճան տաքություն

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ