News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպանն այսօր՝ օգոստոսի 18-ին, տեսակցել է նրան: NEWS.am-ի հետ զրույցում Արայիկ Պապիկյանը նշեց, որ իր պաշտպանյալը մինչեւ այժմ բուժզննության չի ենթարկվել, նա դեռ առողջական խնդիրներ ունի:

«Համեմատաբար կազդուրվել է, սակայն, դեռ գլխացավ ունի, ականջի արտադրություն կա»,-ասաց նա:

Ավելի վաղ Արայիկ Պապիկյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ («Միայնակ գայլ») մոտ դատարանում հունիսի 28-ին ծեծի ենթարկվելուց հետո լսողության խնդիր է առաջ եկել։ Նա նշել էր, որ Արայիկ Խանդոյանը այդ օրը հարվածներ է ստացել հենց այդ ականջին, որից հետո անընդհատ արյան տեսքով արտադրություն եւ ցավեր կան։

Արայիկ Պապիկյանը նաեւ նշել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի պետը գրություն է ուղարկել քրեական հիմնարկի վարչություն՝ պետպատվերով բուժում նշանակելու համար, ինքը եւս դիմել է, որպեսզի հնարավորինս արագ կազմակերպվի իր պաշտպանյալի հետազոտությունն ու բուժումը։

Հիշեցնենք, որ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի խցում «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Մխիթար Ավետիսյանը ծեծի էին ենթարկվել: Պաշտպաններն ահազանգել էին, որ իրենց պաշտպանյալները մարմնական վնասվածքներ են ստացել: Ավելի ուշ ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվեց, ըստ մամուլի տեղեկությունների, դատարանում ամբաստանյալներին ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է փոխգնդապետ Արմեն Ղազարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ