News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Twitter սոցցանցի օգտատերերը հրապարակում են ընտանի կենդանիներով լուսանկարներ, որպեսզի աշխարհի ուշադրությունը շեղեն Բարսելոնում տեղի ունեցած ահաբեկչությունների սարսափելի կադրերից։

Ըստ Daily Mail-ի՝ Twitter-ի օգտատերերը կատուների ու շների լուսանկարներ են հրապարակում #PrayForBarcelona, #TodosConBarcelona, и #FuerzaBarcelona հեշթեգերով։

Որոշ օգտատերերի խոսքով՝ նման նյութերը նպատակ ունեն շեղել ինտերնետային համայնքին Բարսելոնում տեղի ունեցած ահաբեկչության սարսափազդու կադրերից, նաեւ դադարեցնել բռնության պատկերների տարածումը։ Մյուսներն էլ նշում են, որ փորձում են խոչընդոտել  ահաբեկչության մեջ կասկածվողներին տեղեկատվության փոխանցմանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ