Աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչն կայցելի Հայաստան: Այս մաիսն այսօր՝ օգոստոսի 18-ին, NEWS.am-ը տեղեկացավ Հայաստանի երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունից: Ջոն Մալկովիչը կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր երեկոյին, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին: Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:
Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն է: