News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Duke Robotics ամերիկյան ընկերությունը աշխատում է ԱՄՆ ՊՆ-ի համար, դրա համար էլ դրա մշակումները որոշակի ուղղվածություն ունեն։ Օրինակ TIKAD համակարգը, որը վերջերս է ներկայացվել ընկերության կողմից, թույլ է տալիս կվադրոկոպտերի վրա  ամրացնել  զենք, ընդ որում ոչ թե ատրճանակ, այլ իսկական թնդանոթ կամ նույնիսկ դիպուկահարի հրացան։ Կարելի է սահմանափակվել նաեւ նռնականետով։ Կարեւորը, որ թռչող սարքը դիմանա դրա քաշին։

Մշակողների կողմից պատենտավորված TIKAD համակարգը հիշեցնում է տեսախցիկի կամ այլ սարքերի համար սովորական ամրակցման հարմարանք, որը ընդունված է կախել թռչող սարքերից։ Բայց քանի որ այս դեպքում խոսքն արդեն այլ քաշային կատեգորիաների մասին է, համակարգն ուժեղացրել են, լրամշակել ու կառուցել այնպես, որ այն թույլ է տալիս կոպտերի վրա ոչ թե պարզապես զենք ամրացնել, այլ պահպանել սարքի հավասարակշռությունն ու ապահովել խոցման ճշգրտությունը։

Բացի դրանից թնդանոթը կարելի է կառավարել հեռակա, դրա համար մշակվել է հատուկ ծրագրային սարքային համալիր։ Ամենայն հավանականությամբ այս համակարգն առայժմ ցուցադրական բնույթ ունի։

Ապագայում նման մշակումները կօգնեն ռազմական գործողությունները հեռակա կառավարելուն, խուսափելով անձնակազմի կորուստներից ու աննկատ մոտենալով հակառակորդի դիրքերին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news