News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեն վկայում է այն մասին, որ Իրաքը, որպես միասնական երկիր, պառակտվում է։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին Ռաեւսկին։

Թուրքագետի խոսքով՝ քրդերն այլեւս չեն մնա իրաքյան պետության կազմում։

«Նրանք Իրաքյան կառավարությանն ու շիաների ջոկատներին, որոնք պետք է պաշտպանեին Մոսուլը, հիշեցնում են Մոսուլի հանձնումը ։ Ընդ որում Մոսուլը հանձնեցին այն ժամանակ, երբ հսկայական քանակության զենք պարզապես թալանվեց ու փաստացի դարձավ ԻՊ-ի զինյալների սեփականությունը»,- պարզաբանեց Նադեին- Ռաեւսկին, հավելելով, որ հաճախ այդ զենքի շնորհիվ ԻՊ զինյալներին հաջողվել է ամրացնել իրենց դիրքերը տարածաշրջանում։

Փորձագետը կասկած արտահայտեց այն կապակցությամբ, որ Իրաքի պառակտումը կարող է ծառայել ընդհանուր տարածաշրջանի ամրապնդմանը։

«Ուզում եմ նշել, որ բոլոր տարածաշրջանային տերությունները դեմ են դրա անցկացմանը, իսկ ԱՄՆ-ն խնդրել է հետաձգել հանրաքվեն։ Սակայն Բարզանին (Իրաքյան Քուրդիստան ինքնավար շրջանի նախագահը-խմբ․) համարում է, որ հետաձգել այլեւ հնարավոր չէ։ Առավել եւս, որ դրա համար հատկացվել է գումար ու անցկացվել է համապատասխան տեղեկատվական արշավ»,- հայտնեց թուրքագետը։

Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանի անկախության մասին հանրաքվեն կկայանա սեպտեմբերի 26-ին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ