News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները վատացել են, քանի որ ԱՆկարան չի կարող Վաշինգթոնին ներել աջակցությունը սիրիական քրդերին։ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում nման տեսակետ է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին Ռաեւսկին։

Թուրքերը, Նադեին Ռաեւսկու խոսքով՝ սիրիական քրդերին համարում են ահաբեկիչներ, չնայած նրանք այդպիսին չեն, քանի որ որեւէ ահաբեկչություն չեն իրականացրել։

«Բայցեւայնպես, թուրքերը նրանց ահաբեկիչ են համարում։ Ինչո՞ւ։ Բանն այն է, որ նրանք աջակցում են Քուրդիստանի բանվորական կուսակցության, ավելի ճիշտ նրա առաջնորդ Աբդուլա Օջալանի գաղափարախոսությունը»,- պարզաբանեց թուրքագետը։

Փորձագետը նշեց, որ թուրքերը հեռու են այն ընկալումից,թե ինչ է իրենից ներկայացնում Օջալանի ոււ նրա հետեւորդների քարոզած գաղափարախոսությունը։

«Նրանց համար կարեւորն այն է, որ նրանք իրենց ոխերիմ թշնամիներն են, քանի որ հարգում են Օջալանին։ Եւ վեջ։ Թուրքերն այլ կերպ այս հարցին չեն մոտենում։ Այստեղից էլ հրետանակոծությունները, Սիրիայի քրդական շրջանների վրա հարձակվելու փորձերը»․- նշեց նա։

Միաժամանակ, Նադեին- Ռաեւսկու կարծիքով՝ ամերիկացիները ԻՊ-ի հանդեպ հաղթանակից հետո այլեւս չեն աջակցի քրդերին ու կձգտեն նորից լավացնել իրենց հարաբերությունները տարածաշրջանում իրենց վաղեմի գործընկերոջ՝ Թուրքիայի հետ։

«Թուրքիան ամենահզոր դրոշն է Միջերկրական ծովի ավազանի արեւելքում։ Բացի այդ՝ Անկարան ՆԱՏՕ—ում խոշորագույն բանակն ունի՝ ամերիկյան բանակից հետո, ու նման բաները չես կարող անտեսել»,- պարզաբանեց թուրքագետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ