News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Կարեն Բոթոյանը բավականին փողատեր պաշտոնյա է: Նա 2017 թվականի մայիսի 5-ից է մարզպետի պաշտոնում, մինչ այդ աշխատել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում՝ տեսուչ, 2010-2012թթ. եղել է «Եվրոպա» ՍՊԸ-ի ճարտարագետ-վերահսկիչ, ապա` փոխտնօրենը, իսկ 2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից: 

Բոթոյանը հայտարարագրել է մեկ բնակարան եւ LEXUS LX 570 մակնիշի մարդատար ավտոմեքենա, որոնք ձեռք է բերել այս տարի, քանի որ նրա նախորդ հայտարարագրերում այդ շարժական եւ անշարժ գույքի մասին տեղեկություններ չկան:

Գեղարքունիքի մարզպետի հաշվին առկա է 40 մլն-ից ավելի ՀՀ դրամ: Բավականին վերջերս՝ ըստ հայտարարագրի, Բոթոյանը 30 մլն-ի ժառանգություն է ստացել: Վերջինիս եկամուտներն այս տարի կազմել են 32 մլն ՀՀ դրամ:

Պարզվում է, որ Կարեն Բոթոյանը նախանձելի ժառանգորդ է: Բացի այն, որ նա մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո ներկայացրած հայտարարագրում ներկայացրել է իր 30 մլն ժառանգությունը, նաեւ 2017 թվականի փետրվարի 2-ին ներկայացնելով մեկ այլ հայտարարագիր, որպես ԱԺ պատգամավոր, կրկին եկամուտների շարքում  նշել է նվիրատվություն ստանալու մասին: Այս անգամ Բոթոյանին ժառանգել են 98 հազար ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Կարեն Բոթոյանը շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանի՝ «Շինանյութի Սերոժի» փեսան է: Բոթոյանն ԱԺ այն պատգամավորներից է, որ պատգամավորական գործունեության ընթացքում երբեւէ չի մոտեցել Աժ ամբիոնին ու որեւէ բառ չի ասել:

ՀՀԿ-ական Կարեն Բոթոյանը նախկին  ՕԵԿ-ական է եւ պատգամավոր ընտրվել էր հենց այս կուսակցությունով: Բոթոյանն այն ժամանակ լքեց ՕԵԿ-ը, երբ վերջինս ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ