News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն իր նախկին գլխավոր խորհրդական Սթիվեն Բենոնին կասկածել է տեղեկատվության արտահոսքի մեջ։ Այս մասին հաղորդում է The New York Time-ը։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփն արդեն իր կասկածներով կիսվել է մյուս կողմնակիցների հետ։ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ Բենոնն իր հաջողությունների համար «գովասանքների էր արժանանում»։

Խորհրդականների խոսքով՝ «իրավիճակն անբարենպաստ էր» մինչեւ օգոստոսի 18-ը, երբ Թրամփն աշխատանքից հեռացրեց Բենոնին։ Թրամփի խորհրդականները նախագահին կոչ են արել աշխատանքից հեռացնել Բենոնին, իսկ նախկին խորհրդականի մտերիմներն, իրենց հերթին, վերջինին պաշտոնաթող լինելու կոչ են արել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ