News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շատ գաջեթներ, որ մենք բոլորս օգտագործում ենք, ունեն մի մասնիկ, մի նյութ, մի աշխատանք, որը արվել է Հայաստանում: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ Կալիֆորնիա նահանգի Սիլիկոնի հովիտը առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերն է, հետեւաբար՝ հատուկ ուշադրություն է պահանջում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Այս տարվա նոյեմբերին մենք պիտի փորձենք Սիլիկոնի հովտում հիմնադրել եւ այսուհետ անցկացնել Հայաստանի օրեր, որը եւ գովազդային եւ անմիջական կապեր ստեղծելու առումով ամենամյա ձեռնարկ պետք է դառնա»,-նշել է նա:

Դեսպանի խոսքով, տեխնոլոգիաների ոլորտում փայլուն գաղափարների լավագույն շուկան գտնվում է այսօր Սիլիկոնի հովտում, միեւնույն ժամանակ. «Հայաստանից փայլուն գաղափարներ են գալիս, որոնք ճիշտ մարքետինգի դեպքում կարող են գտնել իրենց գնորդներին»:

Այսպիսով, Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիաների եւ ծրագրավորման ոլորտում աշխատող ընկերությունները կարող են օգնություն ակնկալել ամերիկյան ընկերությունների հետ կապեր հաստատելու գործում, նշում է Գրիգոր Հովհաննիսյանը.

«Պետությունը պետք է կարողանա օգնել փոքր ընկերություններին, սթարթափ կոչվածներին, որոնք սովորաբար երիտասարդ, պայծառ, փայլուն գաղափարներով երիտասարդներ են, որոնք չունեն ոչ փորձառություն ոչ ֆինանսական միջոցներ, օգնել նրանց, որպեսզի կարողանան վաճառել իրենց գաղափարները»:

Այդ նպատակով մոտ ապագայում Կալիֆորնիայում կբացվի Հայաստանի առեւտրատնտեսական պալատի գրասենյակ, նշում է դեսպանը, ով, ի դեպ, վերջերս հատուկ այց էր կատարել Սիլիկոնի հովիտ, հանդիպելով այնտեղ բազմաթիվ հայ մասնագետների. «Ցավով պիտի ասեմ, որ մեր մասնագետներից շատերը, հազարավոր հայաստանցի մասնագետներ, այսօր աշխատում են Սիլիկոնյան հովտում: Անշուշտ, Սիլիկոնյան հովտի ընկերությունները ավելի մրցունակ, ավելի գրավիչ պայմաններ են առաջարկում մեր որակյալ կադրերին, բայց նաեւ առավելություններ եմ տեսնում դրա մեջ, որովհետեւ այս մասնագետները այս ինժեներները դառնում են վեկտորը, որը կապում է հայրենիքի, տտ ոլորտի ընկերությունները, այդ թվում նաեւ ստարտապները եւ հսկաները»:

Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով այսօր Հայաստանն ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտում բարձր արդյունքների հասած փայլուն երիտասարդներ, սակայն, բարձրորակ ինժեներների եւ ծրագրավորողների պահանջարկը պետությունում շարունակում է զգացվել. «Այն փաստը, որ Հայաստանից դուրս են գալիս համաշխարհային որակի մասնագետներ, որոնց պահանջարկը հենց Սիլիկոնյան հովտում բարձր է, չի կարող չուրախացնել: Մյուս կողմից՝ ինչպե՞ս պահել այդ մասնագետներին Հայաստանում, որպեսզի սեկտորն ինքը զարգանա»:

Աշխարհում խոշորագույն՝ Միացյալ Նահանգների տնտեսության հետ առավել արդյունավետ համագործակցելու համար Հայաստանը փորձելու է կենտրոնանալ Կալիֆորնիա նահանգի հետ հատուկ կապերի հաստատման վրա. «Կալիֆորնիան կարող է դառնալ հենց այն թիրախը, այն դարպասը, որը կապահովի մեր մուտքը Միացյալ Նահանգների շուկա եւ նաեւ ամերիկյան ներդրումները»:

Այդ նպատակով արդեն հոկտեմբերին Սիլիկոնի հովիտ հայկական պատվիրակություն կժամանի, իսկ հեռանկարում հնարավոր է Հայաստանն ու Կալիֆորնիան համագործակցության մասին հատուկ համաձայնագիր կնքեն:

Դեսպան Հովհաննիսյանն ընդգծում է՝ Հայաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում հանդես գալ որպես գործընկեր եւ ոչ միայն օժանդակություն ստացող կողմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ