News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը հայտարարել է, որ Բարսելոնում ահաբեկչությունից հետո անհետացել է ավստրալացի 7-ամյա մի տղա՝ Ջուլիան Քադմանը։ Այս մասին հաղորդում է The Sydney Morning Herald-ը։

Նրա խոսքով՝ Ջուլիանի ճակատագրի հետ կապված լուրջ մտավախություններ կան։ Վերջինի մայրը տուժել է ահաբեկչության ժամանակ եւ հիվանդանոց տեղափոխվել։

«Կա մի փոքրիկ ավստրալացի տղա, որի մայրը ծանր վիրավոր է, եւ նա անհետացել է․ նա Բարսելոնում չէ»,-ասել է Թերնբուլը։

Նա ավստրալացիներին կոչ է արել աղոթել երեխայի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ