News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Զո Լոֆգրենը կոնգրեսին բանաձեւի նախագիծ է ներկայացրել, որը ենթադրում է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին բժշկական ու հոգեբանական զննության ուղարկել։ Ըստ դրա՝ կորոշվի՝ արդյոք նա ունա՞կ է զբաղեցնել նախագահի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Mercury News-ը։

Լոֆգրենը նշել է, որ իր կարծիքով, Թրամփի մոտ կարող է տկարամտության նախնական փուլ ախտորոշվել։ Նախագծի համաձայն՝ բժշկական հետազոտություն պետք է անցնի նաեւ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։

Նա նշել է, որ նախագահը «բավական տարօրինակ վարքագիծ ունի, իսկ խոսքն անհանգստության տեղիք է տալիս»։

Լոֆգրենի համաձայն՝ դրանից հետո պետք է որոշել՝ արդյոք Թրամփն ու իր թիմը կարո՞ղ են երկիր ղեկավարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ