News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի հարավում՝ Գուանսի Չժուան ինքնավար շրջանում հորդառատ անձրեւներին եւ դրանց հետեւանքով ջրհեղեղներին 10 մարդ է զոհ դարձել։

192,4 հազար մարդ նյութական վնաս է կրել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Շրջանի մի շարք բնակավայրերում անձրեւները օգոստոսի 12-ից չեն դադարում։ Իշխանությունները ստիպված ավելի քան 11 հազար մարդու են տարհանել։

Վատ եղանակի պատճառով վնասվել են շինությունները, որոշ շրջաններում խախտվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Օդերեւութաբանների տվյալներով՝ տուժած շրջաններում անձրեւները կշարունակվեն եւս մի քանի օր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ