News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը «ֆիզարձակուրդ» կգնա՝ երկրորդ դստեր ծննդյան հետ կապված։ Այս մասին նա գրել է սոցկայքի իր էջում։ 

«Ես ծրագրում եմ երեխային խնամելու համար երկու ամիս արձակուրդ վերցնել, այս անգամ ես կօգտվեմ այն մաս-մաս վերցնելու հնարավորությունից։ Արձակուրդիս մի ամիսը կանցկացնեմ կնոջս ու աղջիկներիս հետո, իսկ հետո մենք միասին կանցկացնենք ամբողջ դեկտեմբերը»,-նշել է նա։

Ցուկերբերգը չի գրել, թե ով կղեկավարի ընկերությունն իր բացակայության ժամանակ։

Առաջին անգամ Ցուկերբերգը «ֆիզարձակուրդ» է գնացել 2015 թվականի դեկտեմբերին, երբ ծնվեց նրա ավագ դուստրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ