News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի սահմանադիր ժողովը հավանության է արժանացրել հրամանը, որի համաձայն ժողովն օրենսդրական գործառույթներ է ձեռք բերում։ Երկրի խորհրդարանը փաստացի լուծարվում է։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Նման որոշման օգտին են քվեարկել սահմանադիր ժողովի անդամները։  Իսկ Վենեսուելայի խորհրդարանը (Ազգային վեհաժողով) սահմանադիր ժողովի գործողությունները  հակասահմանադրական է անվանել եւ պահանջել թույլ չտալ լուծարել օրենսդիր իշխանությունը։ 

ԱՄՆ-ի պետդեպը դատապարտել է Վենեսուելայի սահմանադիր ժողովի այդ որոշումը՝ խոստանալով Վենեսուելայի ժողովրդին աջակցելու համար օգտագործել տնտեսական ու դիվանագիտական լծակները։

Վենեսուելայում սահմանադրական կառույցի խաթարումը դատապարտել են նաեւ Արգենտինայի, Բրազիլիայի, Իսպանիայ, Կանադայի, Կոստա Ռիկայի, Մեքսիկայի, Պերուի եւ Չիլիի խորհրդարանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ