News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան նախկին գլխավոր խորհրդական Սթիվեն Բենոնը պաշտոնաթողությունից հետո առաջին հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել։

Մասնավորապես՝ Բենոնը հայտարարել է, որ պատրաստ է հետագայում էլ պայքարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդների դեմ, այդ թվում՝ լրատվամիջոցների։ Բենոնի խոսքերը մեջբերում է Bloomberg գործակալությունը։

«Եթե այստեղ որեւէ թյուրըմբռնում կա, թույլ տվեք ինձ հստակեցնել՝ ես լքում եմ Սպիտակ տունն ու պատերազմի գնում հանուն Թրամփի՝ նրա հակառակորդների դեմ՝ Կապիտոլիումի, լրատվամիջոցների եւ կորպորատիվ Ամերիկայի», - ասել է նա։

Բենոնն ընդգծել է, որ լիազորությունները վայր դնելու որոշումն ինքն անձամբ է կայացրել։ «Օգոստոսի 7-ին ես խոսեցի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի եւ նախագահի հետ։ Ես նրանց ասացի, որ հաջորդ երկուշաբթի՝ օգոստոսի 14-ին, պաշտոնաթող կլինեմ»,-ասել է նա։

Բենոնի խոսքով՝ ինքը ծրագրել է մեկ տարի աշխատել Թրամփի հետ այն պահից, երբ 2016 թվականի օգոստոսի 14-ին նրա նախընտրական շտաբում ղեկավար պաշտոններից մեկը զբաղեցրեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ