News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Frontier Airlines ավիաընկերությունը չվերթից հեռացրել է հորն ու դստերը՝ աձնակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով։ «ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով Fox News-ը, հաղորդում է, որ Էրիկ եւ Ուիթնի Միլերները ավիափոխադրողին մեղադրել են, որ իրենց հեռացրել չվերթից, քանի որ դժգոհել են չվերթի՝ 6 ժամ հետաձգվելուց։

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի։

«Անհավատալի է այն , ինչ տեղի ունեցավ։ Մենք զրուցում էին, մեզ սկսեցին սպառնալ, իսկ հետո մենք ստիպված էինք լքել օդանավը 6 ժամ օդանավակայանում չվերթին սպասելուց հետո»,-վրդովվել է Միլերը։

Ուղեւորներից մեկը տեսագրել է միջադեպն ու համացանցում հրապարակել տեսագրությունը։ Ուղեկցորդները հորն ու դստերն առաջարկում են լքել օդանավը՝ ակնարկելով, որ հրաժարվելու դեպքում ոստիկանություն կկանչեն։

Frontier Airlines-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Օլիվերը անձնակազմի գործողությունների պատճառ է համարել այն, որ հայր ու դուստր անհարգալից վերաբերմունք են ցույց տվել նրանց նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ