News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի միլիարդատեր Կարլ Այքանը հրաժարական է տվել Դոնալդ Թրամփի ֆինանսական կարգավորման հարցերով խորհրդականի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է RTVI-ն՝ վկայակոչելով CNN-ը։

Հրաժարականի իր դիմումում Այքանը գրել է, որ հեռանում է շահերի հնարավոր բախման պատճառով՝ կապված իր ղեկավարած բիզնեսի հետ։ Այքանը հայտարարել է, որ նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնելով՝ ոչ մի եկամուտ չի ստացել։

Քննադատները նրան մեղադրել են կառավարությունում աշխատելու եւ միաժամանակ բիզնես ղեկավարելու մեջ։

Կարլ Այքանն ընդգծել է, որ նախագահը Թրամփը «օրհնել է » իր հրաժարականը։ «Ես հեռանում եմ, որովհետեւ չեմ ցանկանում, որ կառավարությունում իմ դերի միտումնավոր քննարկումները ստվեր նետեն ձեր վարչակազմի վրա»,-դիմելով Դոնալդ Թրամփին՝ գրել է Այքանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ