News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 18-ին երկու ամերիկացիներ համաշխարհային ռեկորդի դիմում են ներկայացրել՝ 7 ժամ, 29 րոպե եւ 46 վայրկյանում լինելով Բոսթոն քաղաքի մետրոյի բոլոր կայարաններում։ The Boston Globe-ը հաղորդում է, որ Դոմինիկ Դիլուզիոն եւ Ալեքս Կոքսը տեսագրել են իրենց երթուղին՝ հաշվետվությունն ուղարկելով Գինեսի ռեկորդների գրքին, որպեսզի նրանց ձեռքբերումը պաշտոնապես գրանցվի։  Ճամփորդների խոսքով՝ նրանք դրան շուրջ մեկ ամիս են պատրաստվել։

Բոսթոնի մետրոն ամենահինն է ԱՄՆ-ում։ Այն գործարկվել է 1897 թվականի սեպտեմբերի 1-ին։ Այսօր այն ունի վեց ճյուղ եւ 133 կայարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ