Արարատի մարզում, օգոստոսի 18-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Հռիփսիկ Գ.-ի տուն են մտել 2 դիմակավորված անձինք, այնուհետեւ բռնի ուժով եւ դանակի սպառնալիքով պահանջել գումար, ոսկյա զարդեր, այնուհետ տունը տակնուվրա անելով՝ այնտեղից հափշտակել են տարեց կնոջ մոտ եղած 100 դոլարը եւ ոսկյա ու արծաթյա զարդեր։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, փաստի առթիվ քննիչ Գաբրիելյանի որոշմամբ ավազակային հարձակման հատկանիշով հարուցվել քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։