News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀԱՀ-ի իշխանություններրը դիվանագիտական իմունիտետ են տվել Զիմբաբվեի առաջին տիկնոջը՝ Գրեյս Մուհաբեին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Գործակալությունը գրում է, որ այժմ Զիմբաբվեի նախագահի կինը կարող է առանց խնդրի հայրենիք վերադառնալ։ ՀԱՀ-ի ոստիկանությունը նրա դեմ քրեական գործ չի հարուցի։

Այս շաբաթվա սկզբին հարավաֆրիկացի մոդել Գաբրիելա Էնգելսը Մուհաբեին մեղադրել է օգոստոսի 13-ի Յոհանեսբուրգի մերձակայքում հարձակման մեջ։ Ըստ տուժածի՝ Գրեյս Մուհաբեն նրա հյուրանոցի համար է ներխուժել եւ ծեծի ենթարկել իրեն։ Ի դեպ, այդ հյուրանոցում են ապրել նաեւ Զիմբաբվեի նախագահի երկու որդիները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ