ԱՄՆ-ում ազգությամբ հայ Զավեն Ղազանչյանը դատական հայց է ներկայացրել իրեն սխալ ախտորոշում տված բժշկի դեմ, հաղորդում է blog.cvn.com-ը։
2011 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած աղեդիտման ժամանակ բժիշկ Դեւիդ Վաստոլբան հիվանդի՝ Զավեն Ղազանչյանի աղիներում պոլիպներ եւ այլ աղիքային խնդիրներ է հայտնաբերել։ Սակայն մեկ ու կես տարի անց, երբ Ղազանչյանը եւս մեկ ագամ աղեդիտում անցավ, հաստ աղիքի քաղցկեղ ախտորոշվեց։ Ավելին, բժիշկները նրա լյարդում եւս մետաստազային ճյուղավորումներ են հայտնաբերել։ Դատարանում հայցվորի փաստաբան Հերի Ռոբերթսը հայտարարել է, որ իր հաճախորդին բժիշկն անհրաժեշտ ուշադրություն չի հատկացրել, եւ եթե պոլիպները ժամանակին հեռացվեին, քաղցկեղից հնարավոր կլիներ խուսափել։