News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզում օգոստոսի 17-ին այրված մեքենայի մեջ մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալված Արթուր Լալայանին երկու ամսով կալանավորվելու միջնորդություն է ներկայացվել: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այս պահին քննում է նախաքննական մարմնի՝  նրան կալանքի տակ վերցնելու միջոնրդությունը:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Արթուր Լալայանն արդեն տեղափոխվել է Ռազմական Ոստիկանության Իջեւանի մեկուսարան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Չնգիլ» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա: 

Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթեւեկելի մասից ձախ, հայտնաբերել է ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի այրված ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել է 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած դիակը:

Օգոստոսի 17-ին, ժամը 22.30-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 37-ամյա Արթուր Լալայանն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծելով սպանել է Վարդան Գ.-ին, նստեցրել նշված ավտոմեքենան, այնուհետեւ գլորել ձորն ու այրել:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ