2016 թվականի համեմատ՝ այս տարի Հայաստանում խաղողի բերքը կկրճատվի 30-35 տոկոսով։ Այս մասին օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Խաղող արտադրողների միության նախագահ Արտակ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ խաղողագործության ոլորտում դեռ շատ խնդիրներ կան։ «Մինչ օրս Vinar ընկերությունը խաղող արտադրողներին դեռ 30 մլն դրամ է պարտք։ Ֆերմերներ կան, որոնք պայմանագրեր չունեն վերամշակող ընկերությունների հետ։ Այս տարի արդիական է նաեւ ոռոգման խնդիրը, քանի որ տարին երաշտային էր»,-նկատեց Արտակ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ խաղողի այգիների մի մասը տուժել է ցուրտ ձմռան պատճառով։ Արտակ Սարգսյանը հավելեց, որ դա կազդի 2017 թվականի բերքի վրա։