News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ամերիկայի Սան Ֆրանցիսկո քաղաքում, օգոստոսի 7-11-ին, տեղի է ունեցել «Աշխարհի  խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցություն աղջիկների համար» միջազգային մրցույթը, որին մասնակցել ու հաղթանակ են արձանագրել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի միջնակարգ դպրոցի 16-17 տարեկան 5 աղջիկներ ինֆորմատիկայի ուսուցչուհու հետ միասին:

Մրցույթի շրջանակներում նրանք ստեղծել են ժեստերի երկլեզու հավելված՝ նախատեսված Անդրոիդ համակարգով աշխատող հեռախոսների համար: Այն օգտակար է ոչ միայն  լսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար, այլ, առհասարակ, բոլորի՝ անգամ երեխաների: Մինչ Սան Ֆրանցիսկոյում հայտնվելը, աղջիկները հաղթահարել են հայաստանյան փուլը՝ դառնալով ինովացիոն մրցույթի  հաղթող ներկայացված բազմաթիվ  առաջատար կրթօջախների կազմում:

«Մրցույթը Հայաստանում կազմակերպել էր «Կանայք եւ Տեղեկատվական հասարակություն» հկ-ն եւ կրթության ազգային ինստիտուտի ինֆորմատիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը: Երբ հայտատարությունը տեսա, որոշեցի, որ պիտի մասնակցենք: Մենք 12 շաբաթյա օնլայն ուսուցում անցանք, որի արդյունքում կազմեցինք 5 հոգուց բաղկացած խումբ, եւ ես՝ իրենց ղեկավարը: հայաստանյան փուլին դիմել են  մոտ 40 թիմ, սակայն ծրագրերը ավարտին հասցրին 22թիմ:

Նախ առաջին մրցույթը տեղի ունեցավ Հայաստանում՝ Ամերիկյան համալսարանում, որտեղ ժյուրին ընտրեց Հայաստանյան հաղթողին, բայց կար կրտսեր եւ ավագ թիմեր: Մենք շատ ուժեղ մրցակիցներ ունեինք, սակայն ավագների խմբում հաղթեցինք: Ըստ կարգի, հաղթող թիմը իրավունք էր ստանում մասնակցելու համաշխարհային մրցույթին: Այնտեղի 102 ներկայացված թիմերի մեջ գրավեցինք կրթություն անվանակարգում առաջին տեղը: Անվանակարգերը 6-ն էին»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց խմբի ղեկավար Վարդանուշ Հովհաննիսյանը:

Կրթություն անվանակարգում գրավելով առաջին տեղը՝ Կարբի գյուղի աղջիկներին հրավիրեցին Սան Ֆրանցիսկո՝ Սիլիկոնե Հովիտ, որտեղ պիտի մասնակցեին գագաթաժողովին: Դրա ընթացքում էլ 6 անվանակարգերում հաղթած ավագ եւ կրտսեր 12 խմբերի միջեւ խաղարվեց Գրան Պրին. «Գրան Պրին շահեց Ղազախստանը: Բացի նրանից, որ մենք կրթություն անվանակարգում գրավել էինք առաջին տեղը, Սիլիկոնե Հովտում հանդիսատեսի քվեարկության արդյունքում գրավեցինք նաեւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Գոգլի գլխավոր գրասենյակում: Համաշխարհային մրցույթը կազմակերպվել էր իրիսթինդենդ  կազմակեչպությամ կողմից, գլխավոր հովանավորը Գուգլն էր: Բացի նրանից, որ Ժեստերի լեզուն հավելվածն էինք ստեղծել, նաեւ բիզնես պլան էինք  ներկայացրել, այսինքն որ մեր ստեղծածը նաեւ ձեռներեցություն դառնա ու զարգացնենք, շահել ենք 10000 դոլար, որը պիտի նպաստի հավելվածի կատարելագործմանը»,-մանրամասնեց Վարդանուշ Հովհաննիսայանը:

Աղջիկները ընտրել էին «Մեկ քայլ առաջ» կարգախոսը:Հավելվածը ստեղծելու համար նախ սովորել էին ժեստերի լեզուն. Աղջիկներին օւնել էին նաեւ լսողական խնդիրներ ունեցող երեխաներն ու նրանց ուսուցիչները: Վերջիններս շատ ոգեւորված էին Ամերիկյան շրջագայությունից:Մրցույթի ընթացքում նրանց ձեռքն անձամբ Գուգլի ղեկավարն է սեղմել: Ուսուցչուհու խոսքով, իրենց այնտեղ սատարել է Հայկական համայնքի ղեկավար Երվանդ Զորյանը եւ Հայկական եկեղեցու առաջնորդը՝ նրանց համար անմոռանալի շրջայց կազմակերպելով տարբեր ընկերություներում՝ այդ թվում՝ «Սինոփսիս» ընկերությունում, իսկ վերջում ընդունելություն էին մազմակերպել հայկական եկեղեցում:

Վարդանուշ Հովհաննիսյանը նշեց, որ առաջիկայում պատրաստվում են կատարելագործել ծրագիրը եւ անվճար տեղադրել Goole Play Market-ում: Երկլեզու հավելվածի թվերն ու այբուբենը նկարներով են, բառերն ու արտահայտությունները՝ նաեւ տեսանյութերով:

Ինգա Հայրիյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ