News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի աշնանացան ցանքերի  համար տնտեսավարողները աշնանացան ցորենի հավաստագրված, բարձրորակ սերմեր կարող են ձեռք բերել հանրապետությունում սերմարտադրությամբ զբաղվող նշված մասնագիտացված տնտեսություններից:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում (ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Իսի Լե Մուլինոյի փող 1, հեռ.` 094 77 55 43, Ա. Ղուկասյան) եւ «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում (ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, սելեկցիոն կայան 3113, հեռ.` 0312 6 62 39, 091 40 90 58, Ռ. Կարախանյան) առկա է աշնանացան ցորենի «Բեզոստայա 1», «Մակար», «Վասսա», «Կրասնոդարսկայա 99», «Նիրսա», «Գռոմ» սորտերի սուպեր էլիտային, էլիտային եւ առաջին վերարտադրության սերմնանյութ, մեկ կիլոգրամը հետեւյալ արժեքներով.

Սուպեր էլիտային՝ 190,

էլիտային՝ 170,

առաջին վերարտադրություն՝ 160 դրամ:

Սերմնանյութի ձեռքբերման համար հողօգտագործողները կարող են դիմել վերոնշյալ կազմակերպություններին:

Սերմնանյութի ձեռքբերման հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության թեժ գծին՝ 055 541 968 հեռախոսահամարով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Ամենաշատ