News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւան-Սեւան ճանապարհին այսօր՝ օգոստոսի 19-ին, Hyundai մակնիշի ավտոմեքենայի եւ  մարդատար «ԳԱԶել»-ի բախման հետեւանքով Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց է տեղափոխվել 9 քաղաքացի: NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացիներն ունեն տարբեր աստիճանի վնասվածքներ, այս պահին նրանք հետազոտություն են անցնում եւ նրանց առողջական վիճակի մասին հստակ տեղեկություններ չեն կարող հաղորդել:

Հիվանդանոց տեղափոխվածների մեջ են նաեւ  երկու անչափահաս՝ 11 եւ 5 տարեկան, նրանք լուրջ վնասվածքներ չունեն:

NEWS.am-ի հետ զրույցում Կոտայքի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Վահագն Ոսկանյանն էլ նշեց, որ իրենց շտապօգնության բրիգադով Երեւան են տեղափոխել 4 քաղաքացու, որոնցից մեկն ունեցել է գանգուղեղային վնասվածք, մեկը ուսահոդի, մյուս երկուսը՝ սալջարդեր:

Shamshyna.com-ի փոխանցմամբ, ժամը 12։40-ի սահմանում Երեւանի բնակիչ՝ 47-ամյա Սեդրակ Բ.-n իր վարած Hyundai մակնիշի 719 ԼՕ 67 համարանիշի բենզատար ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երեւանի բնակիչ՝ 34-ամյա Գագիկ Ն.-ին պատկանող «ԳԱԶ 32 213» մակնիշի 27 ՏՕ 249 համարանիշի մարդատար «ԳԱԶել»-ին։ Հիվանդանոց տեղափոխվածները «ԳԱԶել»-ի ուղեւորներ են եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ