News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լարնակայի ոստիկանությունը Հայաստանի քաղաքացու է կալանավորել, որը  երկիր է ժամանել կեղծված անձնագրով:

Օգոստոսի 18-ին 38-ամյա տղամարդը Լարնակա է ժամանել Բարսելոնից եւ անձնագրային ստուգման է ներկայացրել փաստաթուղթ, որը գողացված կամ կորցրած է համարվել, հայտնում է «Cyprus Mail»-ը:

Տղամարդը պնդել է, թե Իսպանիայում մինչեւ 2024 թվականի հոկտեմբերը մշտական բնակության թույլտվություն ունի: Նրա մոտ նաեւ Հայաստանի անձնագիր է հայտնաբերվել, որի ժամկետը լրացել էր 2017 թվականի հունիսին: Տղամարդը հայտարարել է, որ իր անձնագիրը գողացել էին, իսկ ավելի ուշ այն գտնվել է եւ իրեն վերադարձվել: Նա պատրաստվում էր ընտանիքի հետ իջեւանել Ayia Napa հյուրանոցում եւ նրան ժամանակավորապես թույլատրել են երկիր մտնել:

Տեղական իշխանությունները կապվել են Հայաստանում Ինտերպոլի բաժանմունքի հետ, իսկ ավելի ուշ տեղեկացվել են, որ տարօրինակ հայկական անձնագիրը կնոջ է տրվել եւ հայտարարության համաձայն՝ 2017 թվականի հունիսին գողացվել է կամ կորել: Այս տեղեկությունը ստանալուց հետո Կիպրոսի իշխանությունները հային հյուրանոցում կալանավորել են: Նա արգելափակված կմնա 3 օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ