Լիտվայի սրճարաններից մեկում վանդակում պահվող արջը, որը փախել էր, օգոստոսի 19-ին գտնվել է։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ոստիկանությունը։
Օգոստոսի 18-ին Լիտվայի միասնական օգնության կենտրոնը հայտնել է, որ երեկոյան Կիրնայչայ գյուղում վանդակում պահվող արջի փախուստի մասին հաղորդում է ստացվել։
Նշվում է, որ արջը թաքնվել է սրճարանի տարածքում, հենց այնտեղ էլ հայտնաբերվել է։