News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւան-Սեւան ճանապարհին այսօր՝ օգոստոսի 19-ին, Hyundai մակնիշի ավտոմեքենայի եւ  մարդատար «ԳԱԶել»-ի բախման հետեւանքով Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխված 9 քաղաքացիներից 8-ն այսօր հնարավոր է՝  դուրս գրվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին հիվանդանոցից: Բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունք տեղափոխվածքաղաքացիներից 8-ն ստացել են թեթեւ վնասվածքներ, նրանցից միայն մեկի վիճակն է միջին ծանրության, որը դեռ պետք է մնա հիվանդանոցում եւ շարունակի բուժումը:

Նշենք, որ վթարից տուժել է երկու անչափահաս՝ 11 եւ 5 տարեկան, նրանք եւս թեթեւ վնասվածքներ ունեն:

NEWS.am-ի հետ զրույցում Կոտայքի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Վահագն Ոսկանյանն նշել էր, որ իրենց շտապօգնության բրիգադով Երեւան են տեղափոխել 4 քաղաքացու, որոնցից մեկն ունեցել է գանգուղեղային վնասվածք, մեկը ուսահոդի, մյուս երկուսը՝ սալջարդեր:

Shamshyna.com-ի փոխանցմամբ, ժամը 12։40-ի սահմանում Երեւանի բնակիչ՝ 47-ամյա Սեդրակ Բ.-n իր վարած Hyundai մակնիշի 719 ԼՕ 67 համարանիշի բենզատար ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երեւանի բնակիչ՝ 34-ամյա Գագիկ Ն.-ին պատկանող «ԳԱԶ 32 213» մակնիշի 27 ՏՕ 249 համարանիշի մարդատար «ԳԱԶել»-ին։ Հիվանդանոց տեղափոխվածները «ԳԱԶել»-ի ուղեւորներ են եղել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում...
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից
Ստացված հաղորդման հիման վրա, նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի…
Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հարթագյուղ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում և կից անասնագոմում...
Վարշավայում՝ նախագահական նստավայրի մոտ, ավտոմեքենայի անվադող են այրել
Ձերբակալվածի ինքնությունը պարզվում է
Երթուղային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տարածվել է «Քաղաքացիական…
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է...
Ամենաշատ