Երկու մարդ է զոհվել, եւս 50-ը տուժել են Ավստրիայի Սանկտ Յոհան ամ Վալդե համայնքում վրանի փլուզման հետեւանքով, հաղորդում է Kurier-ը։
Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել լույս օգոստոսի 19-ի գիշերը, երբ տարածաշրջանում ուժգն քամի էր։
Զոհվել են 28-ամյա տեղի բնակիչն ու 19-ամյա ուսանողուհին՝ Ռումինիայից։
Տուժածներից 9 մարդ կրիտիկական վիճակում է։ Նրանք ոլորը տեղի հիվանդանոցներ են տեղափոխվել։
Փրկարարները չեն բացառում, որ տուժածների թիվը կարող է ավելանալ։