News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մահացել է բրիտանացի շոումեն Բրյուս Ֆորսայթը: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով շոումենի մենեջերին: Շոումենը 89 տարեկան էր:

Ֆորսայթը, որը վերջերս բրոնխիալ թոքաբորբով էր հիվանդացել, իր տանն է մահացել՝ կնոջ եւ զավակների ներկայությամբ: Նրա մենեջերը կոչ է արել հարգել ընտանիքի մասնավոր կյանքի իրավունքը:

Շոումենն առաջին հերթին հայտնի է Generation Game եւ Strictly Come Dancing ծրագրերով, 2012 թվականին նրա անունը մտել է Գինեսի ռեկորդների գիրք որպես համաշխարհային պատմության մեջ հեռուստատեսությունում ամենաերկարատեւ կարիերայով հաղորդավար:

Ֆորսայթը բրիտանական հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող հաղորդավարն էր եւ հեռուստաէկրանի ամենաճանաչված դեմքը:

Հեռուստատեսությունում Ֆորսայթի կարիերան տեւել է 76 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ