News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանը ցանկանում է Հայաստանին գազ մատակարարելու դիմաց գումարն ստանալ, ոչ թե էլեկտրաէներգիա, քանի որ Իրանը չունի էլեկտրաէներգիայի նման պահանջարկ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը՝ անդրադառնալով Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն հայտարարությանը, ըստ որի իրենք  դիտարկում են իրանական գազի մատակարարումները ՀՀ ավելացնելու մասին Հայաստանի հարցումը եւ որ Իրանն ուզում է Հայաստանի հետ առանձին համաձայնագիր ստորագրել՝ գազի արտահանումը ավելացնելու մասին, որպեսզի գազի դիմաց վճարը գումարով ստանա։

Խանլարյանի խոսքով, գազի մատակարարման ծավալներն ավելացնելու մտադրությունը ցույց է տալիս, որ հայ-իրանական հարաբերությունները զարգանում են:

Նա չի կարծում, որ Ռուսաստանը կարող է դեմ լինել Հայաստան իրանական գազի ծավալների ավելացմանը. «Ես չեմ կարծում, որ Մոսկվան կխոչընդոտի նոր պայմանագրի կնքմանը, ինչու պետք է խոչընդոտի, ինչու պետք է խանդ առաջացնի, սա բիզնես է երկու երկրների միջեւ, որն ունի նաեւ էներգետիկ բնույթ: Չեմ կարծում, որ այստեղ կապ պետք է ունենա որեւէ երրորդ պետության հետ»:

Նա անդրադարձավ նաեւ օրեր առաջ իրանական «Շարղ» օրաթերթին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին, որտեղ վերջինս անդրադառնալով իրանական գազի՝ ՀՀ տարածքով տարանցմանը, նշել էր. «Նման մեծածավալ նախագիծը պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, եւ եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչո՞ւ ոչ: Հայաստանը շահագրգռված է մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին»:

Հարցին, թե որքանո՞վ է հավանական Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցումը դեպի արեւմտյան երկրներ, Իրանի խորհրդարանի պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ՝ այն ուսումնասիրությունը, որն ակնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կապվում է հարցի ոչ միայն զուտ տնտեսական, այլեւ ռազմավարական բնույթի հետ: Իհարկե, պետք է ուսումնասիրվի, սա արդեն ռազմավարական լուրջ պրոյեկտ է: Կարծում եմ՝ բնականաբար, նաեւ պետք է հաշվի առնվեն քաղաքական գործոններն այս հարցում: Դրա ենթահողը գոյություն ունի երկուստեք եւ այդպիսի հետաքրքրվածությունն ակներեւ է տարբեր մակարդակներում»:

Կարեն Խանլայանը հավանական է համարում Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղի կառուցումը, սակայն կարծում է, որ այն պետք է բազմակողմանիորեն քննարկվի եւ ձեւակերպվի համապատասխան նախագիծը:

Դիտարկմանը, թե արդյոք Մոսկվան չի՞ խոչընդոտի նման գազամուղի կառուցմանը, ինչպես խոչընդոտել էր տարիներ առաջ, Իրանի խորհրդարանի պատգամավորն արձագանքեց. «Ճիշտն ասած, ես Հայաստանին նայում եմ որպես հարեւան երկիր, որն ունի իր քաղաքական անկախությունը եւ հայ-իրանական հարաբերություններն էլ այդ սկզբունքի հենքի վրա են իրականացվում: Ես չեմ հասկանում, թե ինչով պետք է մեր երկու պետությունների ռազմավարական փոխհարաբերությունները կապված լինեն երրորդ երկրի ցանկությունների հետ: Ես Հայաստանին ու Իրանին նայում եմ որպես երկու անկախ պետություններ, որոնք իրենց ռազմավարական, առեւտրական ու տնտեսական նպատակների ու շահերի ուղղությամբ կարող են կնքել հազար ու բնույթի ծրագրեր ու պայմանագրեր»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին
Ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ, ասել է գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին...
ՀՌՀ-ում կայացել է իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի հիշատակին նվիրված գիտաժողով
Միջոցառմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցավ Նիզամի Գյանջավիի կյանքի և ստեղծագործության...
Իրանը պատրաստ է ռազմական միջամտության՝ Հայաստանի տարածքով միջանցքի բացումը կանխելու համար. Հոսեյնի
Նա հիշեցրեց, որ Իրանի գերագույն առաջնորդը և՛ Պուտինին, և՛ Էրդողանին ասել է, որ Թեհրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ դարավոր սահմանը...
Իրանը պատրաստ է հակաքայլերի, եթե փոխվի Հայաստանի ողջ սահմանը, այլ ոչ միայն Սյունիքը. փորձագետ
Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական բանակցություններում...
Քննարկվել են շինարարական տարբեր նյութերի հայ-իրանական արտադրության ստեղծման հնարավորությունները
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը...
Սյունիքի մարզպետն ընդունել է իրանցի գործարարների պատվիրակությանը. Քննարկել են հնարավորն համագործակցության շրջանակը
Հյուպատոս Վարամինը նշեց, որ հյուպատոսարանի գործունեության ընթացքում սա տվյալ ոլորտում ամենամեծ պատվիրակությունն է, որ…
Ամենաշատ