Տոկիոյի այգիներից մեկում կայծակահարվելուց հետո 9 մարդ հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Կայծակի հարվածը գրանցվել է Սետագայա շրջանում գտնվող այգում: Տուժածները բողոքում են վերջույթների ընդարմացումից: Նրանց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում: