News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյան չեն մասնակցի Վաշինգտոնում Ջոն Քենեդու անվան Կատարողական արվեստի կենտրոնի պարգեւները հանձնելու արարողությանը: Այս մասին նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, հայտնում է Газета.ru-ն: 

«Նախագահը եւ առաջին տիկինը որոշել են այս տարի չմասնակցել, որպեսզի դափնեկիրներին հնարավորություն տան տոնել՝ քաղաքականության ուղղությամբ չշեղվելով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Հաքաբի Սանդերսը ուղղակիորեն չի հիշատակել բոյկոտի ինչ-որ սպառնալիքի մասին: Հայտարարության մեջ նշված է, որ Դոնալդը եւ Մելանյան շնորհավորում են բոլոր մրցանակակիրներին:

Ինչպես նշում է The New York Times-ը, նման որոշում է, հավանաբար, ընդունվել ամերիկյան առաջնորդի մասնակցության դեպքում արարողությունը բոյկոտելու դափնեկիրների սպառնալիքներից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ