News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրկնակի քվերակություն կատարելու մեղադրանքով պայամանականորեն երկու տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Կաղզվանցյանը դիմել է Վերաքննիչ դատարան: Նա Վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու իրեն ճանաչել անպարտ:

Ըստ մեղադրական եզրակացության, Աշոտ Կաղզվանցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի ահմար, որ 2017թ. ապրիլի 02-ին, ժամը 08:15-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում գտնվող թիվ 16/3 ընտրատեղամասում քվերակելով` մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին, որից հետո նույն օրը` ժամը 15:48-ին նույն ընտրատեղամասում փորձել է մեկից ավել անգամ քվեարկել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով, հանցանքն ավարտին չի հասցրել, սակայն նշված հանգամանքն արձանագրվել է ընտրատեղամասում տեղադրված ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորման կողմից եւ հանձնաժողովի նախագահ Արթուր Յուրիկի Գաբրիելյանը կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Այսինքն՝ Աշոտ Ալբերտի Կաղզվանցյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 34-153 հոդվածով:

Տպել
Ամենաշատ