News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժողվրդագրության, միգրացիայի եւ տարածաշրջանային զարգացման ինստիտուտի ռուսական դիտորդական խորհրդի նախագահ Յուրի Կրուպնովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նախագիծ է ուղարկել, որում առաջարկել է երկրի մայրաքաղաքը Ուրալից այն կողմ տեղափոխել: Այս մասին հայտնում է RT-ն: 

Ժողովրդագրի կարծիքով՝ անհրաժեշտ է Մոսկվայում կենտրոնացած տնտեսությունից ուղղվել ամբողջ երկրի զարգացմանը, հատկապես Հեռավոր Արեւելքի եւ Սիբիրի:

Կրուպնովը նշել է, որ Ռուսաստանը «գերկենտրոնացած» է. «Մոսկվայի մարզի մեջ է մտնում ամբողջ ռուսաստանյան բնակչության գործնականում 5-րդ մասը»: Դրանից բացի, ազգային զարգացմանը ուշադրություն է դարձվում Ռուսաստանի միայն 15-25 մեծ քաղաքներում, որտեղ բնակվում է ռուսաստանցիների 50 տոկոսից ավելին:

Նման վիճակը կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից իր բոլոր աշխարհաքաղաքական առավելությունների կորստին: Ռուսաստանը նաեւ կարող է կորցնել մեծ քաղաքներից հեռու գտնվող տարածքների վրա ինքնիշխանությունը, համոզված է Կրուպնովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ