News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

80 տարեկանում մահացել է Ռուսաստանի Ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար Պյոտր Դեյնեկինը: Օգոստոսի 18-ին այս մասին հայտնել են զորահրամանատարի ընտանիքից:

Ռուսաստանի զորահրամանատարների ակումբի աշխատակազմի ղեկավար Նկոլայ Դերյաբինը նշել է, որ բանակի գեներալ Պյոտր Դեյնեկինը մահացել է սրտի կաթվածից: «Պյոտր Ստեփանովիչը մահացել է իր տանը: Պատճառը սրտի կաթվածն է»,- ասել է նա, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ռուսաստանի հերոս Պյոտր Դեյնեկինը 79 տարեկան էր: Անցած շաբաթ «Ֆորսաժ» ավիափառատոնում նա թռիչք է իրականացրել Հայենական մեծ պատերազմի տարիների ամերիկյան «Դուգլաս» DC-3 օդանավով:

Բանակի գեներալ Պյոտր Դեյնեկինը ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 14-ին Ռոստովի մարզի Մորոզովսկ քաղաքում: 1991-ից 1992 թվականները եղել է ԽՍՀՄ ՌՕՈւ-ի գլխավոր հրամանատարը, այնուհետեւ մեկ տարի ղեկավարել է ԱՊՀ ՌՕՈւ-ն, մինչեւ 1998 թվականը եղել է Ռուսաստանի ՌՕՈւ-ի գլխավոր հրամանատարը: Բանակի գեներալ է: 1997 թվականին արժանացել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ