Շվեյցարիայում արգելել են Porsche Cayenne մեքենաների գրանցումը, որոնք վնասակար նյութերի արտանետման ցուցանիշները նվազեցնող ծրագրեր ունեն: Այս մասին հայտնում է Rns.online գործակալությունը:
«Արգելքը տարածվում է 3-լիտրանոց դիզելային շարժիչով Cayenne-ի վրա: Սակայն այս միջոցառումները չեն առնչվում գրանցված ավտոմեքենաներին»,- նշված է հրապարակման մեջ:
Porsche AG ավտոարտադրողը Volkswagen հոլդինգի սեփականությունն է: Պարբերականի տեղեկություններով՝ վերջին ընկերությանն արդեն մեկացրել են արտանետումների ցուցանիշների նվազեցման ծրագրերի մանիպուլյացիայի մեջ: