Օգոստոսի 19-ին Հնդկաստանում գնացքը ռելսերից դուրս է եկել, որի հետեւանքով առնվազն 10 մարդ զոհվել է, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչին:
Հաղորդվում է, որ վնասվածքներ է ստացել 150 մարդ:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ պատահարը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Հնդկաստանի հյուսիսում: Ռելսերից դուրս են եկել Փուրիից Խարդվար ուղեւորվող գնացքի 6 շարժակազմեր: Պատահարի վայր են ժամանել շտապ օգնության մեքենաները: Վթարի պատճառների մասին չի հաղորդվում: