News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իրաքի պաշտոնական ղեկավարությունը դեմ է Իրաքյան Քուրդիստանում նախատեսվող հանրաքվեին, սակայն ոչինչ անել չի կարող: NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արեւելագետ Կարինե Գեւորգյանը:

Փորձագետի խոսքով՝ դրա հետ մեկտեղ, առաջիկա հանրաքվեի վերաբերյալ բացասական է նաեւ Իրանի ղեկավարության դիրքորոշումը: «Ըստ որում՝ այն իրեն ինքնակամ հեռու է պահում: Թեհրանի դիրքորոշումը, եթե կարելի է այդպես արտահայտվել, բացասական չեզոք է: Այսինքն՝ եթե հանրաքվեն, այնուամենայնիվ, անցկացվի, Իրանը դրան ոչ մի ձեւով չի արձագանքի»,- պարզաբանեց Գեւորգյանը:

Անդրադառնալով Թուրքիայի դիրքորոշմանը՝ արեւելագետը նշեց, որ Անկարան առաջիկա հանրաքվեով ավելի է անհանգստացած, քան տարածաշրջանի որեւէ այլ երկիր: «Անկարան վախենում է, որ դա կհրահրի Թուրքիայի տարածքում քրդական բողոքող խմբերի մեծ ակտիվությունը»,- նշեց փորձագետը՝ հավելելով, սակայն, որ Թուրքիան եւս ոչ մի կերպ չի կարողանա խանգարել Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի անցկացմանը, քանի որ վերջինի տարածքում են գտնվում թուրքական ռազմաբազաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ