News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թեղուտի հանքավայրի պոչամբարի պատճառով Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչները լուրջ խնդիրների հետ են բախվել: Այս մասին օգոստոսի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:

Նրա խոսքով՝ գետի ջուրը, որի կողքին է գտնվում գյուղը, շրջակայքի օդը, նաեւ գյուղատնտեսական տարածքներն աղտոտված են:

«Օրինակ՝ գետում ձկան 8 տարատեսակ կար: Հիմա այս գետում բոլոր կենդանի օրգանիզմները մահացել են: Նույնիսկ որդեր չկան»,- պարզաբանեց բնապահպանը:

Սանասարյանի կարծիքով՝ եթե Թեղուտի հանքավայրի շահագործումը շարունակվի, ապա Թեղուտը եւ Շնողը չեն կարողանա երկար գոյատեւել:

Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ, Թեղուտի հանքավայրի շագհագործման նախագիծը ներկայացնելիս հանքավայրի շահագործման համար պատասխանատու ընկերությունը հավաստիացնում էր, որ հանքավայրը օրինակելի կդառնա եւ շրջակա միջավայրի համար սպառնալիք չի ներկայացնի:

«Ես չէի սպասում նման ստի բախվել: Պատկերը բացարձակապես այլ է: Ամբողջ տարածքում ծառերը հատել են: Պոչամբարը զբաղեցնում է հատված անտառի եւ մնացած բուսականության տեղը, այսինքն՝ ոչ մի մեկուսացում չի կատարվել»,- դժգոհեց բնապահպանը՝ հավելելով, որ ընկերությունը, որին վստահել են Թեղուտի հանքավայրի շահագործումը, ծրագրում է արտադրությունն ընդլայնել, որին վճռականորեն դիմադրում են գյուղաբնակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ