News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լապեենրանտի տեխնոլոգիական համալսարանի ֆինն մասնագետներին հաջողվել է սարք ստեղծել, որը օդում պարունակվող ջուրը եւ ածխաթթուն վերածում է ուտելի սպիտակուցի: Սպիտակուցը, որը դեռեւս անվանում չունի, կարող է ստացվել 4 բաղադրիչներից՝ էլեկտրականություն, մանրէներ, ածխաթթու գազ եւ ջուր, արտադրվելով էկոլոգիական այնպիսի գործոններից անկախ, ինչպիսին են բնահողը, ջերմաստիճանը, խոնավությունը կամ վնասատուների դեմ պայքարը: Դրա փոխարեն, բոլոր 4 «բաղադրիչները» էլեկտրոլիզի են ենթարկվում հատուկ բիոռեակտորի մեջ, որն օգտագործում է արեւի էներգիան: Արդյունքը սննդարար նյութերով հարուստ փոշին է, որը 50 տոկոսից ավելի սպիտակուց եւ 25 տոկոս ածխաջրեր է պարունակում, ինչպես նաեւ ճարպեր եւ նուկլեինաթթու: Արտադրանքի վերջնական կազմությունը կարող է փոխվել ռեակտորի մեջ մանրէներից կախված:

Հետազոտողները հույս ունեն, որ ապագայում այս տեխնոլոգիան կարող է օգտագործվել անապատներում եւ սովից տառապող այլ շրջաններում, փոխանցում է Kedem-ը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ