News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիան արձակել է «Միտիբիկի» արբանյակը GPS-ի սեփական նմանօրինակ ստեղծելու համար: Սա երրորդ տիեզերական սարքն է, որն արձակվել է H-IIA ծանր տանող հրթիռի միջոցով:

Մեկնարկը տեղի է ունեցել Թանեհասիմա տիեզերակայանից, հեռարձակումը կատարվել է ուղիղ եթերում:

Տիեզերական օբյեկտի արձակումը հաջող է անցել: Սարքը H-IIA ծանր տանող հրթիռից անջատվել է Երկրի մակերեւույթի վրա մոտ 420 կմ բարձրությամբ եւ շարժումը շարունակել է հանձնարարված հետագծով:

Ճապոնիայի կառավարության ծրագրով 2018 թվականին խմբավորումը կմեծանա մինչեւ 4 արբանյակ: Դրանք կօգտագործվեն GPS գլոբալ դիրքավորման ամերիկյան համակարգի լրացման համար, հայտնում է «Իզվեստիան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ