News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսրայելը պատրաստ է աջակցելու Իրաքյան Քուրդիստանի անկախությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արեւելագետ Կարինե Գեւորգյաը:

Գեւորգյանի խոսքով՝ Թել Ավիվը բազմիցս է հայտարարել Իրաքյան Քուրդիստանին աջակցելու մասին եւ նախարարների մակարդակով:

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրա կողմից աջակցություն մշտապես եղել է, թեկուզ եւ ոչ հրապարակային: Ես հիշում եմ, որ մի քանի տարի առաջ, ինչ-որ հարցով քուրդ բնակչության անհամաձայնության պատճառով Բաղդադը Իրաքյան Քուրդիստան ուղարկեց զորքեր, սակայն այն ժամանակ դա ամերիկացիները կասեցրին: Այսինքն՝ արգելվեց Իրաքյան Քուրդիստանի նկատմամբ ցանկացած ագրեսիվ գործողություն»,- նշեց փորձագետը:

Ի պատասխան NEWS.am-ի հարցին՝ արդյոք Իսրայելը շահագրգռվա՞ծ է Իրանի դեմ պայքարում Իրաքյան Քուրդիստանը որպես հենարան օգտագործելու հարցում, Գեւորգյանն ընդգծեց, որ Թել Ավիվը իսկապես շահագրգռված չէ ամբողջական թուլացմամբ եւ աշխարհի քաղաքական քարտեզի վրայից միմյանց վերջնական անհետացմամբ:

«Այս հարցում հատկապես շահագրգռված չէ Իրանը: Գուցե այս մասին, իհարկե, երազում է, սակայն պրագմատիզմի տեսակետից Թեհրանին դա ձեռնտու չէ: Որովհետեւ Իսրայել պետության գոյությունն ինքնին Իրանին թույլ է տալիս ստանալ սուննիների համակրանքը, որի հետ բավականին բարդ փոխհարաբերություններ ունի»,- եզրափակեց արեւելագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ