News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսպանիայում ձերբակալվել է թուրքական ծագմամբ գերմանացի գրող Դողան Ահանլին: Թուրքիան նախկինում Ինտերպոլ էր դիմել նրան հետախուզելու եւ ձերբակալելու հայցով, հայտնում է DW-ն:

Նշվում է, որ առայժմ ո՛չ դիվանագետները, ո՛չ փաստաբանը Ահանլիի հետ կապ հաստատել չեն կարողացել: Պարզ չէ, թե Գերմանիայի քաղաքացու դեմ հատկապես ինչ մեղադրանքներ են առաջադրվել: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ձերբակալման պատճառը կարող է լինել քրեական գործը, որը Գերմանիայի քաղաքացու դեմ հարուցել են Թուրքիայի իշխանությունները, որոնք նրա նկատմամբ միջազգային հետախուզում էին հայտարարել: Գրողի փաստաբանի խոսքով՝ նրա դեմ հարուցված գործը քաղաքական ենթատեքստ ունի:

Դողան Ահանլին Գերմանիայում է ապրում 1991 թվականից, նա գերմանական քաղաքացիություն է ստացել Գերմանիա տեղափոխվելուց կարճ ժամանակ անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ