News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նախօրեին Fitch վարկանիշային գործակալությունը Հունաստանի երկարաժամկետ վարկանիշները արտասահմանյան եւ ազգային արժույթներով բարձրացրել է «CCC»-ից մինչեւ «B-» եւ հունական տնտեսության հետագա զարգացման դրական կանխատեսում է կատարել: Այս մասին հայտնում է Kathimerini պարբերականը:

Միջազգային վերլուծաբանների լավատեսության համար հիմնավորում են դարձել միանգամից մի քանի գործոններ, այդ թվում՝  ՀՆԱ-ի կայուն աճը, ինչպես նաեւ քաղաքական ռիսկերի նվազումը:

Fitch-ը համարում է, որ Հունաստանի պետական պարտքի կայունությունը, որը ներկայումս կազմում է երկրի ՀՆԱ-ի գրեթե 180 տոկոսը, հետագայում եւս կբարելավվի՝ նկատի ունենալով Աթենքի կողմից միջազգային վարկատուների պայմաններին եւ Կայունության եվրոպական մեխանիզմի ծրագրերին հետեւելը: Գործակալության փորձագետների կարծիքով՝ այն ռիսկերը, որ Հունաստանի գործող կամ հաջորդ կառավարությունը նման քաղաքականությունից կհրաժարվի, սահմանափակ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ